Շոյգու. ՌԴ պն-ն քննարկում է միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը

MasterNews

ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում:

«Իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ դաշնակից պետության արևմտյան սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը», — ասել է նա:

«Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նոր մարտահրավերներն ու սպառնալիքները՝ առաջին հերթին միջազգային ահաբեկչության կողմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր գերխնդիրներից է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը», — հավելել է Շոյգուն:

http://Hraparak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի

Ադրբեջանում պահվում է 17 հայ ռազմագերի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հոկտեմբերի 27-ին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։ «Մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ում […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram