Նուր-Սուլթանում տեղի են ունեցել Ղազախստանի Պնախարար Նուրլան Երմեկբեեւի եւ Թուրքիայի Պնախարար Հուլուսի Աքարի բանակցությունները։ Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են համագործակցել։ Նշենք, որ Թուրքիան համարվում է Ղազախստանի ռազմավարական գործընկերը։
Վերջին անգամ Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարաբեւը Թուրքիա այցելել է 2018 թվականին, որի ընթացքում ստորագրվել են նաեւ ռազմական բնույթի համագործակցության հետ կապված փաստաթղթեր։ Այս մասին հայտնում է «Казинформ» լրատվական գործակալությունը։