Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի 18 վարձկան է զոհվել, այդ թվում՝ «ալ-համզա» դիվիզիայի հրամանատարը

MasterNews
Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի 18 վարձկան է զոհվել, այդ թվում՝ «Ալ-Համզա» դիվիզիայի հրամանատարը

«Մարդու իրավունքների սիրիական դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության ակտիվիստները փաստեր են ներկայացրել, որ Լեռնային Ղարաբաղի ընթացող մարտերում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի 18 վարձկան է զոհվել։ Զոհվածների թվում եղել է Թուրքիայի կողմից աջակցվող «Ալ-Համզա» դիվիզիայի ռազմական հրամանատարը։

ՄԻՍԴ աղբյուրների համաձայն՝ զոհված հրամանատարը հիմնականում ղեկավարում և ուղղորդում էր ԼՂ-ում կռվող «Ալ-Համզա» դիվիզիայի խմբերը:

Թուրքիայի կողմից աջակցություն ստացած խմբավորումների զոհերի ընդհանուր թիվը, երբ Թուրքիայի կառավարությունը նրանց ուղարկել է առաջնագիծ, սեպտեմբերի վերջին հասել է առնվազն 188-ի, ներառյալ՝ 123 մարտիկ, որոնց մարմինները բերվել են Սիրիա, իսկ մնացած մարմինները մնացել են Ադրբեջանում:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ակտիվիստները փաստել են, որ 36 սիրիացի մարտիկ է զոհվել Ադրբեջանում բախումների և հարձակումների ժամանակ, քանի որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները ռազմական գործողությունները ղեկավարում են ադրբեջանական ուժերի կողմից:

http://Hraparak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների․ Շուշան Ստեփանյան

ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: http://Lragir.am  
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram