Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «TRT World Now»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։
«Ահաբեկիչներից մեկը զոհվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։