Ահաբեկիչները գնդակահարել են Սիրիայի հարավում գտնվող քաղաքի վարչակազմի ղեկավարին․ #ТАСС

MasterNews

Ահաբեկիչները երկուշաբթի զինված հարձակում են իրականացրել Սիրիայի հարավում գտնվող Էս-Սանամեյն քաղաքում, որի հետևանքով սպանվել է քաղխորհրդի ղեկավար Աբդել Սալյամ Հեյմադը: Այս մասին հայտնել Է SANA լրատվական գործակալությունը։ Փոխանցում է ТАСС-ը։

Գործակալության տվյալներով՝ երկու գրոհայիններ հարձակվել են քաղաքի ղեկավարի վրա այն պահին, երբ նա եղել է շուկայի հրապարակում: Ստացած վնասվածքներից Հեյմադը տեղում մահացել է։

Վերջին ամիսներին Հարավային Դերաա նահանգում ակտիվացել է «Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումը: Սիրիական բանակի հրամանատարությունն էլիտար ստորաբաժանումներ է ուղարկել հարավ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու համար։

 

http://Mamul.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանական խմբավորումները կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութներում տեղադրված տեսախցիկներին

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որով զգուշացնում է, որ ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։ Հայտարարության մեջ, […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram