Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրել

MasterNews

Վերջ ցեղասպանությանը. Սիրիայում հայերը հզոր ակցիա են անցկացրելՍիրիայում հոկտեմբերի 25-ին տեղի հայկական կազմակերպությունները բողոքի հզոր ակցիա են անցկացրել: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ այն ուղղված էր Արցախի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ոտնձգություններին: Հալեպի Ազիզիե շրջանում ակցիայի մասնակիցները երթ են անցկացրել «Արցախը Հայաստան է» , «Վերջ ցեղասպանությանը» , «Հաղթելու ենք» և այլ վանկարկումներով։

Բացման խոսքով, ելույթ են ունեցել Բերիո Թեմի ազգային վարչության անդամ, փաստաբան Պայքար Թովմասյանը, Հալեպի նահանգային խորհրդի անդամ, փաստաբան Մարիա Գաբրիելյանը, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը և այլք:

Ավելի քան 3000 հալեպահայեր, պետական, կրոնական, կուսակցական ներկայացուցիչներ արտահայտել են Արցախի հայության արդար պայքարին իրենց զորակցությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լավրովը կոչ է արել թուրքիային աջակցել ղարաբաղում կրակի դադարեցմանը

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը՝ ի շահ Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ առարկայական բանակցությունների սկսման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram