Սիրիայի հյուսիս-արևմուտքում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին

MasterNews

Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբ նահանգում ավիահարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից աջակցվող գրոհայինների ճամբարին, որի հետևանքով 50 գրոհային սպանվել է, գրեթե նույնքանն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ABC News-ը, այս մասին նշել է պրոթուրքական «Ջաբաթ Վաթանիա Թահրիր» խմբավորման ներկայացուցիչ Նաջի Մուստաֆան, ով ավիահարվածի մեջ մեղադրել է Ռուսաստանին:

«Մենք կպատասխանենք այս հարվածներին»,- ասել է Մուստաֆան՝ սպառնալով գրոհել ռուսական կառավարական շենքերն ու դիրքերը:

Նշվում է, որ ավիահարվածից սպանվածների թվում են նաև գրոհայինների խմբավորման ղեկավարները: Գրոհայինների ճամբարը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են այն ջանքերը, որ միջազգային հանրությունը գործադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram