Ռուսաստանը ոչնչացրել է ավելի քան հարյուր թուրքամետ ահաբեկիչների Իդլիբում

MasterNews

Ռուսաստանի ռազմական օդատիեզերական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ոչնչացվել է ավելի քան 100 թուրքամետ գրոհային, որոնք պատկանել են «Ֆայլաք ալ-Շամ» խմբավորմանը։ Եվս 150 գրոհային էլ վիրավորվել է։ Ռուսական ուժերը հարվածել են Ջաբալ Դուվայլիի շրջանում գտնվող գրոհայինների ռազմամարզական ճամբարին։ Այս մասին հայտնում է Middle East Eye –ը։ Պարբերականի՝ Թուրքիայի Առողջապահության նախարարությունում գտնվող աղբյուրը տեղեկացրել է, որ վիրավոր ահաբեկիչները տեղափոխվել են Թուրքիա եւ հոսպիտալացվել են, իսկ Իդլիբի հիվանդանոցներում ազատ տեղ չկա եւ զգացվում է դոնորային արյան սուր կարիք։ «Ֆայլաք աշ-Շամի» մեդիա-օֆիսի ներկայացուցիչ Սայիֆ Ռահադը հայտարարել է, որ հետախուզական կործանիչները չեն հեռանում երկնակամարից եւ հետազոտում են ռեգիոնի ողջ շարժը՝ Թուրքիայի հետ սահմանակից գոտում։

http://Hraparak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Պրոթուրքական խմբավորումը ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի տարածքում. WarGonzo

Պրոթուրքական «Խայաթ Թահրիր Աշ-Շամ» ահաբեկչական խմբավորումը, որը համակարգում են թուրքական հատուկ ծառայությունները, ահաբեկչություն էր ծրագրել Ռուսաստանի Դաշնությունում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Տելեգրամի WarGonzo ալիքը: […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram