Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

MasterNews

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Արմեն Գրիգորյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ

Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram