Հարգում եմ հայ ժողովրդին և աղոթում հարցի խաղաղ կարգավորման համար. Մել Գիբսոն

MasterNews

Հռչակավոր դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Մել Գիբսոնը անդրադարձել է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողություններին՝ իր աջակցությունը հայտնելով հայերին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ համացանցում տարածված տեսաուղերձում դերասանն ասում է, որ շատ է տխրել, երբ իմացել է հակամարտության սրման մասին: «Ես բազմաթիվ հայ ընկերներ ունեմ ԱՄՆ-ում: Նրանք ինձ պատմել են ձեր տառապանքների, կորուստների մասին: Ես շատ եմ հարգում հայ ժողովրդին. նրանք մեծ սիրտ ունեն: Հայերը ստիպված են եղել բախվել բազմաթիվ դժվարությունների, բայց ես և դուք գիտենք, որ հայ ժողովրդի հնարավորություններն անսահման են»,- նշել է Գիբսոնը:

Հանրահայտ արվեստագետն ընդգծել է, որ այս դժվարին ժամանակներում աղոթում է հայերի և հարցի խաղաղ կարգավորման համար: «Ամո՛ւր եղեք ընկերներս, շարունակեք անել ձեր գործը, և Աստված  օրհնի ձեզ»,- եզրափակել է Մել Գիբսոնը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ. Razm.info

Թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացնում հայ-թուրքական սահմանի մոտ` Գյումրիի օդանավակայանից մոտ 25 կմ հեռավորության վրա: Այս մասին տեղեկացնում է Razm.info-ի […]
Share
Instagram
Telegram