Հայ զինվորը փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին․ Եվ սա կրկնվում է գրեթե ամեն օր

MasterNews

Երեկ ուշ երեկոյան մարտերի ընթացքում, ցավոք, հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություներով առաջանալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊՆ աներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Վաղը մենք քարտեզով ավելի հստակ ցույց կտանք այդ տարածքները։ Այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը, որոնց հետ միացած են ահաբեկչական այլ կազմակերպություններ, ինչպես նաև այլ պետությունների զինված ուժերի ներկայացուցիչներ, Հարավ-արևելյան ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում ձեռնարկեցին միաժամանակ մի քանի ուղղություններով՝ հրետակածելով ու ռմբակոծելով Արցախի քաղաքները։ Կա արդեն պաշտոնական հաղորդագրություն քաղաքացիական անձանց մասին։ Ողջ օրվա ընթացքում այդ հրոսակախմբերին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը, կոնկրետ տվյալ բնագիծը, չնայած որոշ տեղերում թվացյալ հաջողություն են ունեցել։ Բայց մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել ու վերականգնել առաջնագիծը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ նախկինում նշված Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման ու ջախջախման գործողությունները։ Որոշ դիվերսիոն խմբեր նույնիսկ թողնելով մեքենաներ՝ փախել են։ Բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են՝ Շեխեր, Ջիվանի, Ազոխ և հարակից այլ գյուղերում։

«Այո, իմ հարգելի ժողովուրդ, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողութուն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին։ Բայց իրավիճակը ծայրահեղ չէ։ Ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին ու տոկունությանը։ Հայ զինվորը, նույնիսկ եթե ինչ-որ տեղ նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել աշխարհի առաջատար բանակների հատուկ ջոկատայիններին։ Եվ սա կրկնվում է գրեթե ամեն օր։ Հաճախ մենք նահանջում ենք, նոր բնագծեր ենք զբաղեցնում, քանի որ մարդկանց կյանքն ավելի թանկ է։ Բայց դա ճակատագրական չէ, իրավիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ։ Այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, կանգնած է զինվորի կողքին, հակատանկային միջոցը ձեռքին տանկ է խոցում»,- նշեց նա։

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Իրավիճակը ռազմաճակատում

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram