Լավրովը կոչ է արել թուրքիային աջակցել ղարաբաղում կրակի դադարեցմանը

MasterNews

Մոսկվան կոչ է անում Թուրքիային օգտագործել իր ազդեցությունը՝ ի շահ Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ առարկայական բանակցությունների սկսման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Աթենական եւ Մակեդոնական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Հորդորում ենք թուրք գործընկերներին նպատակահարմարորեն օգտագործել իրենց ազդեցությունը՝ ի շահ այդ գծի աջակցության»,- մասնավորապես ասել է Սերգեյ Լավրովը՝ հիշեցնելով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը։

 

http://Hraparak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 973 նոր դեպք

Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 78810 դեպք, որոնցից 51162 -ն` առողջացած: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram