Թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը, Մարտակերտը, Ասկերանի գյուղերը. ԱՀ ԱԻՊԾ

MasterNews

Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այս պահին թշնամական ուժերը գրադի եւ սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաեւ Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։

Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։

Տուժածների եւ ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են»,- հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ռուսաստանը ոչնչացրել է ավելի քան հարյուր թուրքամետ ահաբեկիչների Իդլիբում

Ռուսաստանի ռազմական օդատիեզերական ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության արդյունքում Սիրիայի հյուսիս-արեւմուտքում ոչնչացվել է ավելի քան 100 թուրքամետ գրոհային, որոնք պատկանել են «Ֆայլաք ալ-Շամ» խմբավորմանը։ Եվս […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram