Ադրբեջանական հրթիռակոծության հետևանքով Ավետարանոց գյուղում զոհվել է 1, վիրավորվել 2 քաղաքացիական անձ

MasterNews

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ալիեւը հայտարարել է, թե Բաքուն Ղարաբաղի հարցում «գնալու է մինչեւ վերջ»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Բաքուն գնալու է «մինչեւ վերջ»: «Մեր դիրքորոշումն անփոփոխ է մնում: Մենք պաշտպանում ենք արդարությունը: Այս […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram