Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակություն է ժամանել Հայաստան եւ Արցախ

MasterNews

«Նուվել դ’Աղմենի» պարբերականը հաղորդում է, որ հոկտեմբերի 24-ից 27-ը խորհրդարանականների՝ 15 հոգուց բաղկացած ֆրանսիական պատվիրակությունը կլինի Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Այս ճանապարհորդության միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող դրամայի մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:

«Մեր երկիրը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ միասին նախագահում է Մինսկի միջնորդական խումբը, որը պետք է լուծում գտնի երկու կովկասյան տարածքների միջև հակամարտության համար: Մենք ունենք մեծ դիվանագիտական ​​և հումանիտար պատասխանատվություն»,- հիշեցրել է պատվիրակության անդամ, պատգամավոր Ֆլորանս Պրովենդիերը:

Հոկտեմբերի 17-ին, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի մասին երկրորդ հայտարարությունից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարեց, որ «Ֆրանսիան չափազանց հետեւողական կլինի և հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեն, և շուտափույթ սկսվեն արժանահավատ քննարկումներ»: Այնուամենայնիվ, զինադադարը չհարգվեց. գրոհները շարունակվեցին, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի վրա:

Ֆրանսիայում հայ համայնքը ներկայացնում է ավելի քան 600,000 մարդ: «Ես մտածում եմ մեր հայ համայնքի մասին, որը տառապում է՝ տեսնելով իր համաքաղաքացիների վրա հարձակումները: Այս դիվանագիտական ​​այցը սատարման վկայություն է, բայց նաև հասարակական կարծիքն արթնացնելու ահազանգ տագնապալի հակամարտության մասին, որը շարունակվում է Եվրոպայի դարպասների մոտ»,- այցից առաջ ասել է ֆրանսիացի խորհրդարանական Ֆլորանս Պրովենդիերը:

http://Hetq.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը

Հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է հրետակոծել հայկական բնակավայրերը: Հրետանի է կիրառվել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքների ու Ասկերանի շրջանի […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram