Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությունը հարգանքի տուրք մատուցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

MasterNews

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ, նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը և Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այցելուներին դիմավորել է թանգարան-ինստիտուտի տնօրենի տեղակալ Լուսինե Աբրահամյանը:

Նրանք ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականի զոհերի հիշատակին:

Nouvelle d’Arménie պարբերականն ավելի վաղ տեղեկացրել էր, որ 15 հոգանոց պատվիրակությունը մինչև հոկտեմբերի 27-ը ծրագրված այցի ընթացքում լինելու է նաև Արցախում: Նրանք տեղում կծանոթանան Ադրբեջանի, Թուրքիայի և ահաբեկիչների սանձազերծած ագրեսիայի և ռազմական գործողությունների հետևանքով այնտեղ ստեղծված իրավիճակին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքը հեռուստամարաթոնին նվիրաբերեց 1 մլն 200 հազար 860 դոլար

Արցախին աջակցություն ցուցաբերելու համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից անցկացված հեռուստամարաթոն-դրամահավաքի ընթացքում եղել է 1 մլն 200 հազար 860 դոլարի նվիրատվության խոստում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram