Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի բոլոր ուղղություններում

MasterNews

Տեղային նշանակության մարտեր են ընթանում Արցախի ճակատային գծի բոլոր ուղղություններում Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերվա ընթացքում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն: Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Երեկոյան թշնամական ուժերը հերթական անգամ հրետակոծել են խաղաղ բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա, Թաղավարդ, Գիշի, Սպիտակաշեն համայնքներն ու Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը:

Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները»,-նշում են ՊՆ-ից:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Դիպուկահարի կրակոցից սպանվել է գործարար Ալեքսանդր Պետրովը

Լենինգրադի մարզում՝ Վիբորգի մոտ, սպանվել է պատգամավոր եւ գործարար, «Ֆորմուլա-1» — ի նախկին օդաչու Վիտալի Պետրովի հայրը՝ Ալեքսանդր Պետրովը: Վարկածներից մեկի համաձայն՝ նրան սպանել է […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram