Մահացել է Սամսունգի ղեկավարը և Հարավային Կորեայի ամենահարուստ մարդը

MasterNews

6 տարի հիվանդանոցում անցկացնելուց հետո մահացել է աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ հարավկորեական Սամսունգ ընկերության ղեկավար Լի Կուն Հին։ Նրա օրոք ընկերությունը վերածվել է աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկի սմարթֆոնների, կիսահաղորդիչների և հեռուստացույցների շուկայում, հայտնում է Ռոյթերը։

78-ամյա Լի Կուն Հին հարավկորեական ընտանեկան կոնգլոմերատների՝ չոբոլների երկրորդ սերնդի ղեկավար շրջանակի վերջին ներկայացուցիչն էր։ Ֆորբսը նրա հարստությունը գնահատում է 20․9 միլիարդ դոլար։ Նրան էր պատկանում Սամսունգի բաժնետոմսերի 4․18 տոկոսը։

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել

ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը հոկտեմբերի 19-23-նն ընկած ժամանակահատվածում հերթական գաղտնի զորավարժություններն է իրականացրել Գերմանիայի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է Stars and Stripes հրատարակությունը: ԱՄՆ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram