Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ

MasterNews

Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ Հակառակորդը հրետակոծել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Ասկերանի վերին ենթաշրջանը շարունակում է մնալ թշնամու թիրախում։
Հակառակ նրա, որ ադրբեջանական կողմը պնդում է, որ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակ չի վարում, քիչ առաջ հրետակոծվեց նաև Ասկերանի շրջանի Մադաթաշեն համայնքը, վնասվել է 3 բնակելի տուն և տնտեսական նշանակության մեկ օբյեկտ։ Մարդկային կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արցախի ԱԻ պետական ծառայությունը նաև հայտնել է, որ օրվա ընթացքում` հետկեսօրին, ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը։
Քաղաքացիական շրջանում տուժածներ չկան։ Ավերածությունների հետևանքները ճշտվում են։ Արցախի մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թրամփը խոստացել է հեշտությամբ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման։ «Մենք […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram