Ռուսաստանն Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը տվյալներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղում մարտերին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։
Վոդոլացկիի խոսքով, եթե ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ասել է, որ ահաբեկչական կազմակերպություններից սիրիացի գրոհայինները եկել են Ղարաբաղ, ապա անհերքելի ապացույցներ ունի։
«Ելնելով դրանից, ես վստահ եմ, որ այդ նյութերը տրամադրվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն ու հետախուզությանը, որպեսզի նրանք համոզվեն Նարիշկինի ասածների ճշմարտացիության մեջ։ Այլ հարց է, թե ինչու Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, պատասխանատու անձինք չեն տեղեկացրել իրենց նախագահին։ Կարծում եմ, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ունի այդ տվյալները, և նրանք պարտավոր էին տեղեկացնել իրենց ղեկավարին», – ասել է Վոդոլացկին։
Նա նշել է, որ եթե Ալիևին չեն տեղեկացրել այդ մասին, ապա պատասխանատու անձինք «իրենց նախագահի կողմից չեն, այլ մեզ համար անհասկանալի իրենց փակ խաղն են խաղում»։