Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված:
«Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր երկրի անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել էինք Հանրապետության հարավ-արևելյան հատված: Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի և ագրեսիվ գործողությունները և հասցնեն նրան անդառնալի կորուստներ», Ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանը:
Նախագահը հավելել է, որ, թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում և Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում: