Արցախի բնակավայրերում իրավիճակը հանգիստ է. Ստեփանակերտի երկնքում երևացել է ադրբեջանական ԱԹՍ

MasterNews

Արցախի բնակավայրերում օրվա ընացքում իրավիճակը հանգիստ է եղել ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյանը:

«Մինչև այս պահը Արցախի Հանրապետության բնակավայրերում իրավիճակը հանգիստ է եղել։ Միայն Ստեփանակերտում նկատվել էր անօդաչու թռչող սարք, դրա հետևանքով օդային տագնապ էր հայտարարվել, սակայն այն ժամը 17։00-ի սահմաններում ավարտվել է»,- ասաց Թադևոսյանը` չհստակեցնելով` ԱԹՍ-Ն եղել է հետախուզական, թե հարվածային և արդյոք խոցվել է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախի նախագահն ու Պաշտպանության նախարարն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ու Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանն այցելել են Արցախի հարավ-արևելյան հատված: «Հարգելի ՛ հայրենակիցներ, այսօր Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և մեր […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram