ԱՄՆ-ն Ադրբեջանին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվա…

MasterNews

Ամերիկայի Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանություններին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:

«Այս շաբաթվա վերջում մենք զբաղվում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին- խմբ.) դրան (կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը- խմբ.)»,- ասել է Օ՛Բրայանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ամերիկյան արբանյակը թուրքական F-16 օդանավեր է հայտնաբերել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում

Ամերիկյան Maxar Technologies արբանյակը թուրքական F-16 օդանավեր է հայտնաբերել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում։ 6 F-16 օդանավերն այնտեղ են գտնվել մոտավորապես 1 շաբաթ առաջ։   http://Lragir.am  

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram