Վաշինգտոնում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը

MasterNews

Մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում:

Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 22-ին և 23-ին հանդիպումներ է ունեցել նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մնացականյանն այդ հանդիպումներն ու քննարկումներն անվանել է արդյունավետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիան հետ է կանչում իր դեսպանին Թուրքիայից

Ֆրանսիան դատապարտել է Էրդողանի հայտարարությունները, ով Մակրոնին խորհուրդ էր տվել բուժել հոգեկանը, եւ խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեպանին Թուրքիայից։ Այս մասին հայտնում է […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram