Հոկտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսի 2213 նոր դեպք։ Մեկ օրում առողջացել է 425 հոգի, բացասական թեստերի թիվը կազմել է 2284։ Մահացել է 12 քաղաքացի։
Ընդհանուր, կորոնավիրուսի դեպքերը կազմել են 75523, առողջացել են 50701-ը, փաստացի բուժվում է 23332, մահվան դեպքերը կազմել են 1157, այլ պատճառով մահվան ելքերի թիվը՝ 333։