«Կանգնած եմ Արցախի կողքին». կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետությունը

MasterNews

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ուղերձով ԱՄՆ-ին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:

«Ավելի քան մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմ են մղում Արցախի դեմ՝ գնդակոծելով խաղաղ բնակիչներ, եկեղեցիներ՝ կատարելով հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ադրբեջանի հարձակումները հետ մղելու պայքարում ավելի քան 800 զինվոր է զոհվել, տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Ըստ հաշվարկների, Արցախի քաղաքացիական բնակչության կեսից ավելին տեղահանվել է՝ ռմբահարման պատճառով. ձմռան ընդառաջ քնում են մեքենաներում կամ բաց դաշտերում:

Ես պաշտոնապես կոչ եմ անում Միացյալ Նահանգներին՝ ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը:

Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանը և Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, ապա ԱՄՆ-ը, Մինսկի խումբը և միջազգային հանրությունը պետք է հասկացնի, որ նրանք հաջողության չեն հասնելու իրենց նպատակներում: Ալիևին և Էրդողանին պետք է հստակ ասել, որ եթե նրանք շարունակեն այս պատերազմը, ապա դա հետևանքներ կունենա: Միացյալ Նահանգներն անգործ չի մնա:

Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,- գրել է Ադամ Շիֆը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանու

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճակատային գծի բոլոր ուղղություններում տեղային նշանակության մարտեր են ընթանում: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram