Լուսանկարներ. Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են. կիրառվել է «Սմերչ»

MasterNews

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծությունից նյութական վնասները շատ են: Բնակելի թաղամասում վնասվել են առանձնատներ, ավտոմեքենաներ, տնտեսական ու կենցաղային նշանակության օբյեկտներ: Այս մասին հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ ներկայացնելով կադրեր անցած գիշեր հրթիռակոծված Ստեփանակերտից: «Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են «Սմերչ» հրթիռներ»,-նշում են ԱԻ ՊԾ-ից:

«Արմենպրես»— ի թղթակիցը հայտնում է, որ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները չպայթած ռումբերը վնասազերծում են, նրանք հավաքում են ու անվտանգ վայրում պայթեցնում դրանք: Ստեփանակերտում հոկտեմբերի 24-ին լսված պայթյունի ձայնը դրա հետևանքով էր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հրապարակվել են ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 36 զինծառայողների անուններ

Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված եւս 36 զինծառայողների անուններ: Նրանք են՝ Մանուկյան Նարեկ Հրաչյայի, ծնվ. 2000թ. Չոբանյան Հովհաննես Միշայի, ծնվ. […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram