Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրոպան է ճակատ է բացել մուսուլմանների դեմ։ Այս մասին նա ասել է Կայսերի քաղաքում ելույթի ժամանակ, հայտնել է ՌԻԱ Նովոստին։ Էրդողանն այդ հայտարարությունն արել է, մեկնաբանելով Գերմանիայի ոստիկանության գործողությունը Բեռլինի մզկիթներից մեկում, որը տեղի է ունեցել մուսուլմանական աղոթքի ժամանակ։ Էրդողանի խոսքով, «եվրոպական ֆաշիզմը մտել է նոր փուլ», և եթե հնարավորինս շուտ չազատվեն դրանից, այդ հիվանդությունը ներսից կքանդի Եվրոպան»։ Էրդողանը նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել «բուժել հոգեկանը» «լուսավորական իսլամի» մասին նրա հայտարարություններից հետո։