Ֆրանսիան ԼՂ-ում վիրավորվածներին բժշկական օգնություն կուղարկի

MasterNews

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ իր երկիրը բժշկական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղում վիրավորվածներին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին DPA-ին հայտնել է Ելիսեյան պալատին մոտ կանգնած աղբյուրը:

Մանրամասները հայտնի կդառնան մոտակա օրերին:

Գործակալությունը հաղորդում է, որ Մակրոնը հոկտեմբերի 22-ին բանակցություններ է անցկացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի նախագահը հերթական անգամ ընդգծել է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ տարբերակը բանակցություններն են: Միաժամանակ, նա ավելացրել է, որ երկխոսության վերականգնման համար անհրաժեշտ են «հանգիստ պայմաններ»:

Մինչ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը Մակրոնը երկուական հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արցախի ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված զինծառայողների անուններ: Մարանջյան Էդվարդ Արտուշի, ծնվ. 2000թ. Հովհաննիսյան Գևորգ Զոհրաբի, ծնվ. 1984թ. Հովհաննիսյան […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram