ՌԴ-ն Ադրբեջանին անհանգստություն է հայտնել ներկրվող գյուղմթերքի հետ կապված խնդիրների առնչությամբ

MasterNews

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայություն՝ Ռոսսելխոզնադզոռը, Ադրբեջանի գործընկերներին անհանգստություն է հայտնել՝ կապված Ադրբեջանից ՌԴ ներկրված մրգերում և բանջարեղենում կարանտինային օբյեկտների հայտնաբերման թվի աճի վերաբերյալ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, ծառայության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2020 թվականի սկզբից գրանցվել է 76 այդպիսի դեպք: Յուրաքանչյուր դեպքի հետ կապված ծառայությունը ուղարկել է ծանուցագրեր ադրբեջանցի գործընկերներին:

Ծառայությունը, մասնավորապես, ընդգծել է, որ վնասատուների հայտնաբերման քանակի ամենաբարձր ցուցանիշներից մեկը՝ 15 դեպք, գրանցվել է Ռուսաստան ներկրվող լոլիկների խմբաքանակում:

Կարանտինային օբյեկտներ գրանցվել են նաև սալորի, դեղձի, կարտոֆիլի, խնձորի, նռան պարագայում: Ռուսական ծառայությունը հորդորել է Ադրբեջանի գերատեսչությանը ուժեղացնել վերահսկողությունը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկվող արտադրանքի նկատմամբ: Նշվում է, որ հետագայում խնդրի հայտնաբերման դեպքում ծառայությունը ստիպված կլինի սահմանափակումներ մտցնել Ադրբեջանից Ռուսաստան բերվող այն կատեգորիայի ապրանքների համար, որոնցում հայտնաբերվում են վնասակար օրգանիզմներ: Դրանից բացի, ռուսական գերատեսչությունը խնդրել է տեղեկություններ տրամադրել նախորդ իրազեկումներից հետո իրականացվող վերահսկողական աշխատանքների մասին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

ՄԱԿ-ն Արցախի դեպքում պետք է ունենա հատուկ մանդատ. Հանրային խորհուրդը հանդիպել է ՄԱԿ-ի պաշտոնյաներին

ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram