ՌԴ Անվտանության Դաշնային ծառայությունը բացահայտել է խալիֆայության ստեղծման կոչ անող ահաբեկիչների

MasterNews

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հրապարակել է տեսանյութ՝ Դաղստանում և Կարաչաևո-Չերկեսիայում ահաբեկիչների կալանավորումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդել էր, որ Կարաչաևո-Չերկեսիայում և Դաղստանում կանխվել է «Աթ-Թաքֆիր Վալ-Հիջրա»-ից միջազգային ահաբեկիչների երկու բջիջների գործունեությունը, որոնք կոչ են արել մերժել աշխարհիկ իշխանությունները և խալիֆայություն կառուցել: Իսլամիստներից առգրավվել են երեք նռնակ, երեք ատրճանակ, տարբեր տրամաչափի պարկուճներ, սառը զենքեր, ինչպես նաև ծայրահեղական գրականություն:

Անվտանգության աշխատակիցը շեշտել է, որ ծայրահեղական գաղափարախոսության տարածումը քաոսի կհանգեցնի: Դրան ի պատասխան կալանավորը պնդել է. «Ոչ, քաոս չի լինի, ընդհակառակը՝ կարգուկանոն կլինի»:

Օպերատիվ ծառայողները մտնում են մասնավոր տարածք, տներ, բերման ենթարկում արմատականներին: Դաղստանում ձերբակալություններից մեկի ժամանակ նրանք ստիպված են եղել կոտրել բազմաբնակարան շենքի բնակարանի դուռը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Չինաստանի նախագահը սպառնացել է ջախջախիչ հարված հասցնել երկիրը պառակտելու փորձերին

Չինաստանը թույլ չի տա որեւէ ուժի անքաղաքավարորեն միջամտել եւ փորձել պառակտել երկրի «սուրբ հողը», ի պատասխան նման բանի «ջախջախիչ հարված» կհասցվի, հայտարարել է Չինաստանի նախագահ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram