Մարտակերտի, Մարտունու շրջանի գյուղերի ուղղությամբ գիշերվանից կիրառվում է գրադ կայանք ու սմերչ

MasterNews

Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։

Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը՝ հավելելով, որ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել գրադ կայանքից։

Մարդկային կորուստներ չկան։

Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է սմերչ տեսակի հրթիռներ։

Այս պահին ևս Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով։

 

http://Armtimes.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան

Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ տրամադրելով թարմ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram