Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա են անում մեծ թվով հայեր։ ՄԻԵԴ շենքի մոտ հայերը վանկարկում են՝ «Ալիև, Էրդողան տեռորիստ»։
«Այստեղ ամբողջ աշխարհի ներկայացուցիչներն են աշխատում, և նրանք պետք է լսեն հայերի ձայնը։ Արցախը դա Ադրբեջան չէ։ Մենք ուզում ենք, որ Եվրադատարանը ճանաչի Արցախի անկախությունը, ՄԻԵԴ-ից պահանջում ենք արդարություն»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները։