Լարսի անցակետում այսօր մոտ 5 կմ հերթեր են գոյացել․ ՌԴ հայերը տարատեսակ օգնություն են ուղարկում Հայաստան

MasterNews

Ռուսաստանից այս փուլում դեպի Հայաստան ուղարկվող օգնության տեղափոխման հարցում անլուծելի խնդիրներ չկան։ Ռուսական կողմից Լարսի անցակետում այսօր մոտ 5 կմ հերթեր են գոյացելՌԴ հայերը տարատեսակ օգնություն են ուղարկում Հայաստան։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մաքսային կցորդ Արամ Թանանյանը։

Նա նշում է՝ մեքենաների այդ հերթը կառավարվող է, քանի որ մաքսազերծումը հնարավորինս արագ իրականացվում է, մեքենաները շարժվում են, կանգնած չեն։ Որոշ ապրանքներ արտահերթ են անցկացվում։

«Ռուսաստանի հայ համայնքները, եկեղեցին, առանձին գործարարներ, հայկական տարբեր միություններ, բոլորը մոբլիզիացվել են, որպեսզի օգնեն։ Օգնում են սնունդով, հագուստով, ինչպես նաև շտապօգնության մեքենաներով։ Այդ գործընթացը մենք կազմակերպում ենք, անցկացնում ենք Լարսով։ Իհարկե, առանձին խոչընդոտներ եղան սկզբնական շրջանում, մինչև կարողացանք որոշ հարցեր շտկել։ Դա բնական է, քանի որ աննախադեպ քանակ է ձևակերպման տեսակետից, մեկ մեքենայի մեջ տարբեր ապրանքներ են լինում»,- ասաց Թանանյանը։

Նրա խոսքով՝ ռուսական մաքսային ծառայություններն այս փուլում շատ հարցերում ընդառաջում են հայկական կողմին։ «Եթե օրենքի տառով մոտենային հարցին, իհարկե, այդ բեռներն այդ արագությամբ չէինք կարողանա ձևակերպել, որովհետև ապրանքը բազմազան է»,- հավելեց նա։

Որոշ խնդիրներ ծագել են վրացական կողմում շտապ օգնության մեքենաների մաքսազերծման ժամանակ։ «Մենք խնդրեցինք մարդկանց, որ ուղարկվող բոլոր մեքենաները լինեն բաց գույնի կամ գորշավուն, ոչ թե զինվորական գույնի, որպեսզի տարընկալումներ չլինեն։ Խոսքը ՈւԱԶ տիպի մեքենաների մասին է, որոնք ուղարկվում են Հայաստան։ Վրաստանում Կազբեկի մաքսային ծառայության հետ ինտենսիվ աշխատանք են տանում անմիջապես մեր դեսպանն ու իր խորհրդականը, որպեսզի բեռները հնարավորինս անխոչընդոտ անցնեն։ Առանձին փոքր խնդիրներ լինենում են, բայց դա էական չէ»,- ասաց նա։

Արամ Թանանյանը նշեց, որ օգնության առաջին ալիքով Ռուսաստանում հրատապ հավաքվել են առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ուղարկվել Հայաստան։ «Շտապօգնության մեքենաներից զատ հիմա արդեն խնդրել ենք, որ ռեանիմոբիլներ գնեն, որոնք ավելի թանկ են։ Արդեն երկուսը Մոսկվանից ուղարկել են, եկան անցան գնացին։ Հիմա օգնության երկրորդ ալիքն է սկսվել, ՌԴ բոլոր քաղաքաները՝ Նովոսիբիրսկից մինչև Կրասնոդար, բացի այն, որ հանգանակել են մեծ դրամական միջոցներ, նաև նյութական օգնություն են ուղարկում»,- նշեց նա։

Թանանյանը հավելեց«Ապրանքի մեծ մասը, երբ գալիս է մեզ մոտ, Բավրայի անցկատետով է անցնում։ Գիտենք, որ Բագրատաշենի ուղղությամբ լարումներ կային, ՊԵԿ ղեկավարության կողմից որոշվեց ուղղություն վերցնել դեպի Բավրա։ Այսինքն՝ հոսքերը բնական իրականացվում են, հասնում են Բավրա, այնտեղ արդեն ՀՀ պետական հանձնաժողովի շրջանակներում բաշխումը կենտրոնացված իրականացվում է։ Ես մշտական կապի մեջ եմ և մաքսային ծառայության, և մաքսակետերի հետ»։

Թանանյանը նաև նշեց, որ այս գործընթացում մարդիկ մեծ կարգապահություն են դրսևորում, լսում են իրենց ցուցումներն ու հետևում դրանց։

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Վաշինգտոնում կայացել է Զոհրաբ Մնացականի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ

Վաշինգտոնում կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԱՄՆ պետքատրուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ AFP-ն հանդիպման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել: Video Player Մինչ ՀՀ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram