Թուրքիան Ռուսաստանի պես իրավունք ունի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Էրդողան

MasterNews

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարաել է, որ իր երկիրը, ինչպես և Ռուսաստանը, իրավունք ունի մասնակցելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Եթե Ռուսաստանն ուզում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան էլ է համարում, որ ոչ պակաս իրավունք ունի ունենալու նույն մասնակցությունը։ Ինձ ոչ մի լուր չի հասել այս հարցով Ռուսաստանի բացասական դիրքորոշման մասին», – ասել է Էրդողանը լրագրողներին։

«Մենք շարունակում ենք աշխատել ՌԴ հետ Սիրիայի ու Լիբիայի հարցով։ Հուսով եմ, կկարողանանք ճիշտ քայլեր անել Ղարաբաղի հարցով և վերջապես լուծենք այդ խնդիրը», – ասել է Էրդողանը։

 

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Արայիկ Հարությունյանը բաց նամակ է հղել ՌԴ նախագահ Պուտինին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամակը հրապարակված է Արցախի նախագահի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում: […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram