Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան

MasterNews

Ադրբեջանը հրթիռակոծում է Արցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր ՇուկանԱրցախի Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կարմիր Շուկան, հրթիռակոծվում են «Սմերչ»-ով։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը՝ տրամադրելով թարմ տվյալներ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին:

«Հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերն անհանգիստ է եղել Մարտակերտում և Մարտունու շրջանում։ Մարտակերտ քաղաքի հրետակոծության հետևանքով Ա.Սախարով 7 հասցեում բազմաբնակարան շենքի 2 տուն է հրդեհվել։ Մարտակերտի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ փրկարարներին հաջողվել է արագ մարել կրակը, որպեսզի այլ բնակարաններում ևս հրդեհ չբռնկվի։

Նախնական տվյալներով՝ թշնամին այս ուղղությամբ կրակ է բացել «Գրադ» կայանքից։ Մարդկային կորուստներ չկան։ Լուսադեմին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ գյուղերն են հայտնվել Ադրբեջանի թիրախում։ Այստեղ կիրառվում է «Սմերչ» տեսակի հրթիռներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշում են ԱԻ ՊԾ-ից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Կորոնավիրուսի 2474 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 73310 դեպք, որոնցից 50276-ն` առողջացած, 1145-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram