4 օդանավերով Ադրբեջանից Թուրքիա է տեղափոխվել ավելի քան 300 թուրք զինվորականների դիակները

MasterNews

Ռեալիստ գործակալության տեղեկացմամբ, սեպտեմբերի 27-ից՝ Արցախի դեմ սանձազերծած պատերազմից ի վեր Բաքվից Թուրքիա է մեկնել արդեն 4 ռազմական տրանսպորտային օդանավ թուրք զինվորականների դիակներով: Համաձայն հաշվարկների, որոնք կատարվել են անձնագրերի ու բջջային հեռախոսներով նույնականացման արդյունքում, թուրքական բանակը կորցրել է ավելի քան 300 զինվորական, որոնք հիմնականում հատուկ ստորաբաժանումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այս պատերազմի համար:

Ըստ տեղեկությունների, թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ տարաձայնություններ են հասունանում, թուրք զինվորականները մեղադրում են այն բանի համար, որ ադրբեջանցիները լավ չեն կռվում, եւ իրենք զոհվում են նրանց փոխարեն:

http://Lragir.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության անդամներն Ադրբեջանի ու Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ են տեսնում

Հայ և օտարերկրացի 6-տասնյակից ավելի հայտնի ցեղասպանագետները, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) անդամներն Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքայի սանձազերծած պատերազմում ցեղասպանության վտանգ […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram