ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ

MasterNews

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղությունը դադարեցնելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զախարովան հայտարարել է հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Մենք շարունակում ենք ակտիվ միջնորդական ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արյունահեղության դադարեցմանը: ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, մասնավորապես, քննարկվել է հոկտեմբերի 20-ին և 21-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեհյուն Բայրամովի հետ: Ինչպես և առաջ, աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում»,- նշել է Զախարովան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանների միջնորդությունն ու Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշում կայացրեց Գագիկ […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram