Հրդեհ՝ «Սաս ֆուդ կորտի» տանիքում. «1-բիս» կանչով դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

MasterNews

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին՝ ժամը 08։51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում։

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 11/1 հասցեում՝ «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում գտնվող ծխահեռացման խողովակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13-ին, մարվել՝ 09։27-ին։ Ծխահեռացման խողովակում այրվել են յուղի նստվածքը (մոտ 4 գմ) և խողովակի արտաքին մեկուսիչ շերտը (մոտ 10 գմ):

http://Hraparak.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Տաթև Անտոնյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ Տաթև Անտոնյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում: […]

Կարդացեք նաև

Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram