Կատալունիայի խորհրդարանը Ադրբեջանի ԶՈՒ կողմից քաղաքացիական բնակչությանը թիրախավորումը դատապարտող բանաձև է ընդունել

MasterNews

Կատալունիայի խորհրդարանը հոկտեմբերի 21-ին հայտարարություն է ընդունել, որով կոչ է անում վերջ դնել ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում, դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության վրա հարձակումները և սատարում է կողմերի միջև կառուցողական բանակցություններն՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, որը պետք է հիմնված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է գրասենյակի աշխատանքը

Կորոնավիրուսի ծավալների աճով պայմանավորված և վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 22-ից ժամանակավորապես դադարեցնում է քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքը: Հորդորում ենք. […]
Facebook
fb-share-icon
Share
Instagram
Telegram