Զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում ՊԲ-ն պատրաստ է շրջափակված ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել. Վահրամ Պողոսյան

MasterNews

Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում, Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Եթե նախատեսված ժամից սկսված Ադրբեջանը պահպանում է մարդասիրական զինադադարի ռեժիմը, ՊԲ-ն պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել»,- ասաց Պողոսյանը:

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է կեսգիշերից Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար զինադադարի հաստատման մասին համաձայնությունը և ընդգծել, որ այն պետք է խստորեն հարգվի երկու […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram