Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով ինը մարդ է ձերբակալվել

MasterNews

Ֆրանսիայում եւս հինգ մարդ Է ձերբակալվել ուսուցչի սպանության գործի հետաքննության շրջանակներում, Միագումար կալանքի տակ գտնվում է ինը մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը:

Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը հաղորդել Էր այդ գործով չորս ձերբակալվածների մասին:

Հեռուստաալիքի տվյալներով՝ սկզբում Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են հարձակվողի ընտանիքի չորս անդամի՝ նրա ծնողներին, պապիկին եւ 17-ամյա եղբորը:

Ոստիկանությունը նրանց ձերբակալել է Էվրյո կոմունայում եւ խուզարկություններ անցկացրել: Դրանից հետո ձերբակալել են եւս հինգ մարդու՝ աշակերտներից մեկի հորը, որը տեսահեռարձակում էր իրականացրել սոցցանցերում եւ գանգատվել ուսուցչից, այդ տղամարդու ընկերոջը եւ եւս երեք հոգու:

Հոկտեմբերի 16-ի օրվա երկրորդ կեսին չարագործը տղամարդուն գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Ենթադրյալ հարձակվողը ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել Է հարեւան Էրանյի կոմունայում:

Սպանության հետաքննությանը միացել է դատախազության հակաահաբեկչական բաժինը: Ֆրանսիական մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր է անցկացրել եւ ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

BFMTV հեռուստաալիքը պնդում է, որ ենթադրյալ չարագործը կարող է ծնված լինել Մոսկվայում, նա 18 տարեկան էր: Այդ տեղեկատվության պաշտոնական հաստատում չկա: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը մի շարք նախարարների ուղեկցությամբ ժամանել Էր կոմունա, որտեղ կատարվել Էր սպանությունը, տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

«Ռոսպոտրեբնադզոր»-ը Հայաստանին կտրամադրի ևս մեկ շարժական լաբորատորիա

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման սկզբում նախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի […]
Share
Instagram
Telegram