Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

MasterNews

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայլիլյանը:

«Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։ Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը», — գրել է նա։

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ից տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն: […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram