Միացյալ նահանգներում ՌԴ դեսպանի խոսքով՝ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են

MasterNews

Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ սկզբունքային հարցերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը՝ «Մեծ խաղ» հաղորդաշարի եթերում:

«Դա հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ  նախագահների համատեղ հայտարարությունը: Մենք այնքան քիչ դեպքեր ունենք, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումները համընկել են: Մենք ԼՂ հակամարտության կողմերին զսպվածության, առաջին հերթին՝ կրակի դադարեցման և խնդիրը դիվանագիտական հարթակ տեղափոխելու կոչ ենք արել», — ասել է դեսպանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Թուրք-ադրբեջանական զինված ուժերը անցած 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մարզի 4 բնակավայր

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը: Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram