«Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ. Գերմանիայի ԱԳ նախարար

MasterNews

«Հյուսիսային հոսք – 2» նախագիծը կկառուցվի մինչեւ վերջ: Այս պնդումով հանդես Է եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագական միավորմանը տված հարազրույցում, որը հրապարակվել Է հոկտեմբերի 17-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ելակետ եմ ընդունում այն հանգամանքը, որ «Հյուսիսային հոսք – 2»-ը կկառուցվի մինչեւ վերջ: Հարց Է, թե երբ (դա տեղի կունենա)»,- ասել Է նա: Անդրադառնալով Վաշինգտոնի կողմից նախագծի քննադատությանը՝ Մաասը նշել Է. «Մեր Էներգետիկական քաղաքականության եւ Էներգամատակարարման մասին մենք որոշումներ ենք ընդունում այստեղ՝ Եվրոպայում»:

Մաասը նաեւ հայտարարել Է, որ Գերմանիան մտադիր չԷ հրաժարվել Ռուսաստանի հետ երկխոսությունից Ալեքսեյ Նավալնիի հետ տեղի ունեցած միջադեպից հետո, Մոսկվան անհրաժեշտ Է տարածաշրջնային հակամարտությունների կարգավորման համար: «Ռուսաստանի հետ մեր հարաբերություները կմնան բարդ»,- կարծում Է նա: Մաասը հավաստել Է, որ «ապագայում Էլ Ռուսաստանից անընդունելի գործողություններին պետք Է հետեւի եվրոպական պատասխանը»:

«Մենք Ռուսաստանի հետ նստում ենք նույն սեղանի շուրջը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիայի շուրջը բեռլինյան գործընթացում եւ Ուկրաինայի հարցի շուրջը: Բոլոր համաժողովներում խնդրո առարկան որոշումների որոնումն Է պատերազմերի դադարեցման համար»,- նշել Է նախարարը: «Այդ առնչությամբ չի կարող Մոսկվայի հետ երկխոսության դադարեցում լինել»,- ընդգծել Է Մաասը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանական կողմը զբաղվում է դեպի իր տարածք զգալի քանակությամբ ռազմամթերք և վարձկան-ահաբեկիչներ գաղտագողի տեղափոխելու նենգ գործելաոճով. ԱԱԾ

Վերջին օրերին ադրբեջանական կողմից, տվյալ երկրի ղեկավարի մակարդակով, ակտիվ լուրեր են շրջանառվում տարբեր երկրների օդային տարածքներով դեպի Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական ինքնաթիռներով, մաքսանենգ ճանապարհով, իբր զինամթերք […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram