Լոնդոնի հայերը BBC-ից պահանջել են ճշմարտությունն ասել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին

MasterNews

Հարյուրավոր հայեր բողոքի ակցիա են իրականացրել Լոնդոնում՝ BBC hեռուստառադիոընկերության դիմաց՝ պահանջելով ճշմարտությունը ներկայացնել Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ռազմական գործողությունների մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բողոքի ակցիայի մասնակիցները վանկարկել են «Ամոթ BBC-ին», «Դադարե՛ք տարածել ադրբեջանական և թուրքական ստերը», «BBC-ի, պատմի՛ր ճշմարտությունը»:

Նրանք ռազմահայրենասիրական երգերի ներքո ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշներն ու ընդգծել, որ բրիտանական հանրությունն արժանի է իմանալու ճշմարտությունը, և BBC-ին պետք է դադարի թաքցնել այն:

Ցուցարարների ձեռքում պաստառներ են եղել, որոնց վրա գրված է եղել «Վե՛րջ տվեք ագրեսիային», «Ճանաչե՛լ Արցախը», «Ձեր լռությունը սպանում է խաղաղ մարդկանց»:

Աշխարհասփյուռ հայությունը նմանատիպ բողոքի ակցիաներ իրականացնում է տարբեր երկրներում՝ այդ երկրների հեռուստաընկերություններից պահանջելով միջազգային հանրությանը պատմել ճշմարտությունը: Բողոքի ակցիա իրականացնողները իշխանություններից էլ պահանջում են դատապարտել Ադրբեջանին և Թուրքիային և ճանաչել Արցախի անկախությունը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Միացյալ նահանգներում ՌԴ դեսպանի խոսքով՝ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են

Ռուսաստանի և ԱՄՆ դիրքորոշումները համընկնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ սկզբունքային հարցերում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի […]
Share
Instagram
Telegram