Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

MasterNews

Հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ Հայաստանի արտգործնախարար ԶոհրաբՄնացականյանի հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը։

Լավրովը շեշտել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների  հոկտեմբերի 1-ի հայտարարության արդիականությունը:

Զրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարության դրույթներին խիստ հետևելու անհրաժեշտությունը, որը նախատեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցում:

Վերահաստատվել է Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հիմնարար սկզբունքների հիման վրա շուտափույթ խաղաղ կարգավորման  հասնելու նպատակով առարկայական բանակցություններ սկսելու վերաբերյալ ձեռքբերված պայմանավորվածության կարևորությունը:

 

http://Lragir.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԳ […]

Կարդացեք նաև

Share
Instagram
Telegram