Թուրք-ադրբեջանական զինված ուժերը անցած 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մարզի 4 բնակավայր

MasterNews

Հոկտեմբերի 10-ից մինչև 17-ը թուրք-ադրբեջանական զինված ուժերի կողմից հրթիռակոծվել են Սյունիքի մարզի Արծվանիկ, Երիցվանք, Դավիթ-Բեկ և Խնածախ բնակավայրերը:

Ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը հարվածել են ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն ու նշում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Հրթիռակոծություններից տուժած տարածքներում Սյունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն իրականացրել են համապատասխան միջոցառումներ:

 

http://Armtimes.com

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Հայաստանի օդային տարածքում հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք է խոցվել

Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հոկտեմբերի 17-ին, ժամը 16:30-17:45-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում խոցել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր […]
Share
Instagram
Telegram