Ռուսաստանը կասպից ծովում զորավարժություններ է սկսել

MasterNews
Ռուսաստանը Կասպից ծովում զորավարժություններ է սկսել

Կասպից ծովում զորավարժությունները մեկնարկել են վեց ռուսական նավերի, յոթ ինքնաթիռների և ավելի քան 400 զինծառայողների ներգրավմամբ: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից:

«Զորավարժությունները տեղի կունենան Կասպից ծովի կենտրոնական մասում ՝ Աբշերոն թերակղզուց հյուսիս: Ընդհանուր առմամբ, վեց նավ, յոթ ինքնաթիռ և ավելի քան 400 զինծառայողներ կներգրավվեն ծովային զորավարժություններին»,- նշել են ռազմական գերատեսչությունում:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողական ստուգման շրջանակներում ձեռնարկված միջոցառումները որևէ սպառնալիք չեն պարունակում և սահմանափակումներ չեն մտցնի կասպիական պետությունների տնտեսական գործունեության համար:

http://Hraparak.am

 

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում 34 քաղաքացիական անձ է զոհվել

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ 34 քաղաքացիական անձ է զոհվել: Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանը անցած գիշեր […]
Share
Instagram
Telegram