ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել 2 հայ ռազմագերիների կյանքի ու առողջության իրավունքը

MasterNews

ՄԻԵԴ-ը բավարարել է հայ փաստաբանների դիմումը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել հայ 2 ռազմագերիների կյանքի ու առողջության իրավունքը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՄԻԵԴ-ում ռազմագերիներ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի շահերը ներկայացնող Արտակ Զեյնալյանը:

«Միևնույն ժամանակ ՄԻԵԴ-ը պահանջել է Ադրբեջանից մինչև հոկտեմբերի 22-ը Եվրոպական դատարանին ներկայացնել տեղեկություններ վերջիններիս որպիսության և առողջական վիճակի վերաբերյալ»,- գրել է Զեյնալյանը:

Զեյնալյանը հիշեցրել է, որ գերեվարված երկու զինծառայողների անունից հրատապ միջոց կիրառելու մասին դիմում էր ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դատարանը Ադրբեջանի կառավարությունից տեղեկատվություն պահանջելու մասին որոշում էր կայացրել՝ վերջնաժամկետ սահմանելով հոկտեմբերի 22-ը:

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ բացահայտված դրվագները՝ կրկին անգամ դիմում էր ներկայացվել Եվրոպական դատարանին և ներկայացվել էին Ադրբեջանի զինված ուժերի ներգրավվածությամբ ռազմագերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ ապացույցներ»,- գրել է  Զեյնալյանը:

Կիսվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Next Post

Առաջնագծում ընթանում են դժվար ու ծանր մարտեր, հատկապես` հարավային ուղղությամբ

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում այս պահին շարունակվում են դժվար ու ծանր մարտերը, հատկապես` հարավային ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված մամուլի […]
Share
Instagram
Telegram